Caucasus Wiki
Advertisement

Արգամ Արարատի Այվազյանը — պատմաբան, մատենագետ, լրագրող, ծնվել է Նախիջևանի ԻՍՍՀ Արինջ գյուղում։ Արգամ Այվազյանի գիտական հետազոտությունների նյութը պատմական Հայաստանի Նախճավան-Նախիջևան երկրամասի մշակութային արժեքներն ու պատմաճարտարապետական հուշարձաններն են։ Նրա գրչին են պատկանում Նախիջևանի մշակութային արժեքների շինարվեստի ու պատմությանը, վիմագրությանը ու ճարտարապետական հուշարձաններին նվիրված «Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները» (1978), «Նախիջևանի ԻՍՍՀ հայկական ճարտարապետական հուշարձանները» (1981, ռուսերեն), «Ագուլիս», «Ջուղա» (1984), «Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, համահավաք ցուցակ» (1986) աշխատությունները։

Advertisement